Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածել Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Իսրայելին Իրանի վրա հարձակվելու պատրվակ տալով, հինգշաբթի հաղորդել է «Ալ Արաբիա»-ն։
«Դուք թաքցրել եք ճշմարտությունը ձեր լիովին կողմնակալ զեկույցում, որն օգտագործել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները՝ Իրանի կողմից համաձայնագրերը չկատարելու վերաբերյալ անհիմն մեղադրանքներով բանաձեւ մշակելու համար», - ընդգծել է Բաղային։
«Այս բանաձեւը հետագայում օգտագործվել է որպես վերջնական պատրվակ (...) Իրանի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու եւ մեր միջուկային օբյեկտներին հարվածելու համար»,- ավելացրել է նա։
Դիմելով ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ Բաղային զգուշացրել է, որ «մոլորեցնող պատմությունները լուրջ հետեւանքներ ունեն եւ պատասխանատվություն են ենթադրում»։
«Դուք ԱԷՄԳ-ն դարձրել եք գործընկեր այս անարդար պատերազմում»,- եզրափակել է Բաղային։





























