ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։ ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) բոլոր ղեկավարները, բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

«Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապով»,- տեղեկացրել է БелТА-ն՝ հղում կատարելով Բելառուսի արտաքին գործերի նախարարին։