Ռուսաստանը և Ադրբեջանը համատեղ նախագծեր են մշակում լոգիստիկայի և արտադրության, մասնավորապես՝ նավաշինության ոլորտում։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ունենք լավ նախագծեր՝ [միջազգային տրանսպորտային միջանցքը] «Հյուսիս-Հարավը» և մի քանի այլ լավ ուղղություններ լոգիստիկայի և, ի դեպ, արտադրության, դրանց թվում՝ նավաշինության ոլորտում։ Մենք պատրաստ ենք մեր պատվերներով ծանրաբեռնել Բաքվի [նավաշինական] գործարանը», -շեշտել է նա։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը լավ բովանդակություն ունեն։ «Հուսով եմ՝ ամեն ինչ կիրականացնենք։ <…> Ընդհանուր առմամբ, եթե խոսենք Ադրբեջանի մասին, մեր առևտրաշրջանառությունն անցյալ տարի աճել է 7%-ով։ Ըստ իս՝ դա լավ ցուցանիշ է», -պարզաբանել է նա։




























