Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Իգոր Պետրովին հրազենային վնասվածքով հայտնաբերել են իր ամառանոցում, հաղորդում է SHOT-ը։
Նախնական վարկածով, նա մահացու վնասվածքը ստացել է, երբ մաքրել է ատրճանակը։ Տանը գողության հետքեր չկան։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները։





























