Գազայի հատվածում գիշերն Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հաղորդում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ զոհվածներից 23-ը զոհվել են, երբ իսրայելական բանակը կրակ է բացել Գազայի հատվածի կենտրոնական մասում մարդասիրական օգնության բաշխման կետում հերթում կանգնած մարդկանց վրա։ Եվս 11 պաղեստինցի զոհվել է Դեյր էլ-Բալահ քաղաքի բնակելի շենքերի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը նույնպես գտնվում է անկլավի կենտրոնական մասում։