Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիներին հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Եվ մենք, իհարկե, ակնկալում ենք, որ նրա բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն», - ասաց նա։

Հունիսի 18-ին Հայաստանի Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին և հիմնադրին։ Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Գործարարը չի ընդունում մեղքը։ Երևանի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։