Իրանում ինտերնետ կապի ակտիվությունը նվազել է մինչև մի քանի տոկոս։ Այս մասին հայտնում է NetBlocks միջազգային ինտերնետ մոնիթորինգի ծառայությունը։
«Իրանն այժմ անջատված է համաշխարհային ինտերնետից, ներկայիս ցուցանիշները ցույց են տալիս, որ կապը պահպանվում է ընդամենը մի քանի տոկոսի մակարդակով՝ սովորական վիճակի համեմատ», - ասվում է ծառայության X-ում հրապարակված հայտարարության մեջ։
NetBlocks-ը նշել է, որ որոշ օգտատերեր ցանցին կարող են միանալ VPN ծառայությունների միջոցով։
Ավելի վաղ, Իրանի հեռահաղորդակցության նախարարությունը հաստատել էր, որ որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օգտատերերի ինտերնետ մուտքը՝ Իսրայելի հարձակումները կանխելու համար։





























