ՄԱԿ-ը 2024 թվականին զինված հակամարտության գոտիներում երեխաների նկատմամբ բռնության ռեկորդային մակարդակ է գրանցել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների և զինված հակամարտության վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին հրապարակված զեկույցում։
2024 թվականին զինված հակամարտության գոտիներում երեխաների հանդեպ գրանցվել է 41,370 լուրջ խախտում, ինչը գրեթե 30 տարի առաջ՝ մոնիթորինգի սկսվելուց ի վեր ամենաբարձր թիվն է։ 2023 թվականի համեմատ խախտումների թիվն աճել է 25%-ով։
Ամենամեծ թվով միջադեպեր գրանցվել են Իսրայելում և օկուպացված պաղեստինյան տարածքներում (հատկապես՝ Գազայի հատվածում), ինչպես նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սոմալիում, Նիգերիայում և Հայիթիում։
2024 թվականին ամենատարածված խախտումը երեխաների սպանությունն ու մարմնական վնասվաքծներն էին (11,967 դեպք), որին հաջորդում էին մարդասիրական օգնության մերժումը (7,906 դեպք) և երեխաներին զինված խմբավորումներում հավաքագրումը կամ օգտագործումը (7,402 դեպք):





























