Արտաշատ քաղաքում, այսօր` հունվարի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց»  մակնիշի 29 OO 301 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գառնիկ Ներսիսյան) Օգոստոսի 23-ի փողոցում, զորամասին հարակից, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից,  բախվել ծառին ու շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը` Շահումյան գյուղի բնակիչ, 25-ամյա Գեւորգ Ներսիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: