ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում  ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն և «Սրբազան պյքարը» հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ իրենց կողմնակիցներին զանգվածաբար կամ բերման են ենթարկում, կամ ձերբակալու, կամ հրավիրում ոստիկանություն։