Մայիսին վրացի սահմանապահները կասեցրել են տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ չհայտարարագրված ադամանդներ և զարդեր երկիր անօրինական ներմուծելու հինգ փորձ։ Ըստ Online Грузия-ի՝ դրա մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից։

Georgian wedding traditions-ի տվյալներով՝ Թուրքիայից և Հայաստանից («Սարփի» և «Սադախլո» մաքսակետեր) գաղտնի կերպով փորձել են թանկարժեք քարերով պատված ավելի քան 900 գրամ ոսկե զարդեր անցկացնել։

Բացի դրանից, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության սահմանին տեղակայված «Կազբեգի» մաքսային անցակետով մաքսային հսկողությունը շրջանցելով տեղափոխվել է 24,2 կարատ քաշով 62 ադամանդ։

Այդ բոլոր արժեքավոր իրերը բռնագրավել են սահմանապահները։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 234 հազար 412 լարի (86,2 հազար ԱՄՆ դոլար):