ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական օբյեկտների վրա հարվածները չոչնչացրին իրանական միջուկային ծրագիրը, բայց լուրջ հարված հասցրեցին դրան, ասել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը։
«Չեմ կարող ասել, որ այն ոչնչացվել է, բայց կարող եմ ասել, որ այն շատ լուրջ հարված է ստացել ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան հարձակման արդյունքում», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Ըստ Հերցոգի, իրանական միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները կունենան «հեռահար հետևանքներ»։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածների արդյունքում։





























