Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) երեք զինվորական է զոհվել  Իսրայելի կողմից հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Զանջան նահանգում թիրախների վրա հասցված հարվածի հետևանքով, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ի երեք մարտիկները զոհվել են Իրանի տարածքը պաշտպանելու առաջադրանքներ կատարելիս։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։