Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետք է բանակցություններ վարի Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստան այցելելու փոխարեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։
«[Արաղչին] գնում է Մոսկվա՝ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ հանդիպելու, այլ ոչ թե [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ] Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման», - ասել է քաղաքական գործիչը։
Չնայած հունիսի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարարի Ռուսաստան կատարելիք այցից դժգոհ լինելուն, Ռուբիոն ընդունելի է համարել Մոսկվայի և Թեհրանի միջև նախատեսված բանակցությունների փաստը։ Նա նաև թույլատրելի է համարել Իրանի միջուկային ծրագրի պահպանումը՝ պայմանով, որ երկիրը հրաժարվի ուրանը հարստացնելուց կամ միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ հզորությունները կուտակելուց։





























