Թեհրանում տեղի է ունեցել լայնածավալ բողոքի ցույց Իրանի տարածքին ԱՄՆ-ի ռազմական հարվածների դեմ։

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը միացել է Թեհրանի Հեղափոխության հրապարակում անցկացվող ուսանողական հանրահավաքին։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Թեհրանի ուրանի հարստացման այս կարևոր օբյեկտները ոչնչացվել են։ Իրանի իշխանությունները հաստատել են հարձակումը՝ նշելով, որ այն «երկարաժամկետ հետևանքներ կունենա»։