Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեն նույնպես դատապարտել է Միացյալ Նահանգների գործողությունները՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները էլ ավելի են բարդացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և փաստացի կաթվածահար են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքը։

«[Այդ հարձակումը] չի համապատասխանում միջազգային իրավունքին, -հայտարարել է նա նորվեգական NTB լրատվական գործակալությանը տված հարցաազրույցում։ -Ափսոս է, որ Իրանի հետ դիվանագիտական ​​լուծում և նոր միջուկային համաձայնագիր գտնելու ջանքերը առաջ չեն շարժվել»։

Նա միաժամանակ բարձրացրել է այն հարցը՝ արդյոք ԱՄՆ գործողությունները կարող են արդարացվել ինքնապաշտպանության իրավունքով։

«Միջազգային իրավունքը նախատեսում է ինքնապաշտպանության իրավունք, սակայն հարցականի տակ է՝ արդյոք այդ հարձակումը կարող է համարվել այդպիսին։ Վերջին հարձակումը չի փոխում երկարաժամկետ, կայուն համաձայնագրի անհրաժեշտությունը», -ընդգծել է Նորվեգիայի վարչապետը։