ԵՄկարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե Գազայի բնակիչների համար «կոնկրետ» բարելավումներ չձեռնարկվեն, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հաղորդել է The Guardian-ը։

Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո Կայա Կալասը հայտնել է, որ «բացարձակապես պարզ է», որ Իսրայելը խախտել է մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները Գազայում եւ Արեւմտյան ափին:

Նրա խոսքով, եթե պաղեստինցիների իրավիճակը չբարելավվի, ԵՄկարող է քննարկել «հետագա միջոցառումները եւ վերանայել այս հարցը հուլիսին»:

Միեւնույն ժամանակ, Կալասը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

«Հարցն այն է, թե ինչի շուրջ կարող ենք մենք [ԵՄ-ը] համաձայնության գալ։

«Բայց հիմա ամենագլխավորը տեղում իրավիճակը բարելավելն է, Պաղեստինում մարդկանց կյանքը բարելավելը եւ այն տառապանքներն ու կյանքի կորուստները դադարեցնելը, որոնք մենք տեսնում ենք այնտեղ ամեն օր»,- ասել է նա։