Միջազգային չվերթների ամրագրումների ընդհանուր թիվը նախորդ շաբաթ նվազել է 2 տոկոսով: Պահանջարկի ամենամեծ անկումը գրանցվել է դեպի Իսրայել չվերթների համար՝ 92 տոկոսով, հաղորդել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ավիաընկերություններից մեկի աղբյուրին: Սա պայմանավորված է Մերձավոր Արեւելքում քաղաքական հակամարտության սրման պատճառով զբոսաշրջիկների նախասիրությունների փոփոխությամբ:

«Слетать.ру»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-22-ին ԱՄԷ-ում ամառային տուր-փաթեթների պահանջարկը նախորդ շաբաթվա (հունիսի 9-15) համեմատ նվազել է 38 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Եգիպտոսի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է 9.1 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, խոշոր տուրօպերատորի ներկայացուցիչը պարբերականին պատմել է այս երկրի նկատմամբ պահանջարկի էլ ավելի զգալի անկման մասին՝ մեկ շաբաթում 30 տոկոսով։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Իրանը պատասխանել է հրթիռային հարվածներով Իսրայելի տարածքին։ Ռազմական գործողությունների ինտենսիվացումը հանգեցրել է Իրանի, Իսրայելի, Հորդանանի եւ հարեւան երկրների օդային տարածքի փակմանը, ինչպես նաեւ չվերթների զանգվածային ուշացումներին։

Արդյունքում՝ որոշ զբոսաշրջիկներ մնացել են արգելափակված արտասահմանում, իսկ տուրօպերատորները ժամանակավորապես դադարեցրել են դեպի տարածաշրջան ուղեգրերի վաճառքը։