Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների սկսվելուց ի վեր երկրում զոհվել է 606 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, հաղորդել է Press TV-ն:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ եւս 5 332 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը հայտնել էր, որ Իսրայելի հարձակումների սկզբից ի վեր Իսրայելի հարձակումների հետեւանքով զոհվել է 44 իրանցի կին, եւս 163-ը վիրավորվել է։

Զոհերի թվում են եղել երկու հղի կանայք, որոնք մահացել են իրենց չծնված երեխաների հետ միասին։

Նա ավելացրել է, որ մահացել է նաեւ 13 երեխա։