Հնդկաստանի ավիացիոն կարգավորող մարմինը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մումբայի և Դելիի օդանավակայաններում, որոնք երկրի ամենածանրաբեռնված երկու օդանավակայաններն են, «բազմիցս» կրկնվող ինքնաթիռների անսարքությունների բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել, հաղորդում է Reuters-ը։
«Անսարքությունների կրկնվող դեպքերը վկայում են վատ մոնիթորինգի և անբավարար շտկողական գործողությունների մասին», - ասվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։
Այս ամսվա մահացու վթարից հետո կարգավորող մարմինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ սկսել է Հնդկաստանի ավիացիոն էկոհամակարգի հատուկ աուդիտ՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար։
Հունիսի առաջին կեսին Գատվիկից Հնդկաստան թռչող Air India Boeing 787-8 Dreamliner-ը, որի մեջ 242 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմը, թռիչքից մի քանի րոպե անց վթարի է ենթարկվել և բռնկվել է։
Վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ։ Հրաշքով միայն մեկ մարդ է փրկվել։




























