Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմը և նրա կողմնակիցները» հույս ունեին դժգոհություն առաջացնել իրանցիների շրջանում, սակայն իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ միասնական է մնում թշնամու ագրեսիայի դեմ պայքարում։
Իրանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Փեզեշքիանը հավելել է. «Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարը, Իրանը դա չի անի»։





























