ԱՄՆ նախագահը վերստին սկսել է կոշտ արտահայտվել հրադադարի ռեժիմի խափանման վերաբերյալ։

«Մենք ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար և այնքան դաժան են պայքարում, որ այլևս չեն էլ գիտակցում, թե ինչ են անում [բնօրինակում՝ what the fuck..]»,- ըստ Bild պարբերականի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Թրամփի կարծիքով՝ հրադադարի սկսվելուց հետո Իսրայելի վրա Իրանի արձակած մի քանի հրթիռները պատասխան հարվածի հիմք չեն. «Այնպես որ, ես գոհ չեմ նրանցից։ Ես դժգոհ եմ նաև Իրանից։ Բայց հատկապես դժգոհ եմ Իսրայելից, եթե այն գործողություն սկսի թիրախին չհասած հրթիռի պատճառով, որը կարող է սխալմամբ արձակված լինել և չի հարվածել։ Ինձ դա դուր չի գալիս»։

Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահը Truth Social-ում հայտարարել է, որ Իսրայելը, այնուամենայնիվ, չի հարձակվի Իրանի վրա. «Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կվերադառնան տուն՝ Իրանին բարեկամական թև թափահարելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»։

Ըստ իրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Երուսաղեմն իսկապես որոշել է չեղարկել Թեհրանի դեմ լայնածավալ պատասխան հարվածը, բայց  ամբողջությամբ չհրաժարվել պատասխան հարվածներից։ Իրանական և իսրայելական հեռուստաալիքներն այնուհետև հաղորդել են Իրանի հյուսիսում՝ Բաբոլ և Բաբոլսար քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին։