Ճապոնիայի հարավային ծայրամասային կղզիներում շաբաթ օրվանից ի վեր գրանցվել է ավելի քան 470 երկրաշարժ, հինգշաբթի հայտնել է ազգային օդերեւութաբանական գործակալությունը՝ կոչ անելով բնակիչներին զգոն մնալ, հաղորդել է AFP-ն։

Ճապոնիայում սեյսմիկ ինտենսիվության սանդղակով յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժերի շարքի հետեւանքով լուրջ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել:

Հինգշաբթի առավոտվա դրությամբ Կյուսյուից հարավ գտնվող Տոկարա կղզիների շղթայում գրանցվել է 474 նման երկրաշարժ, նշել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը (JMA):

«Սեյսմիկ ակտիվությունն աճել է։ Քանի որ այս տարածաշրջանում անցյալում երկարատեւ սեյսմիկ ակտիվություն է գրանցվել, խնդրում ենք զգոն լինել ուժեղ ցնցումներ առաջացնող երկրաշարժերի նկատմամբ»,- նշվել է գործակալության հայտարարությունում։

Շաբաթ օրվանից ի վեր գրանցված ամենաուժեղ ցնցումները եղել են 5.1 մագնիտուդով՝ մեկը կիրակի եւ մեկը՝ երեքշաբթի։ Ճապոնական սանդղակով գրանցվել է չորս մագնիտուդով երկրաշարժ։

Տոկարայի տարածքում նման սեյսմիկ ակտիվության շրջան դիտվել է 2023թ. սեպտեմբերին, երբ 15 օրվա ընթացքում գրանցվել է 346 երկրաշարժ, հաղորդել է NHK հանրային հեռարձակողը։

Տոկարայի 12 ծայրամասային կղզիներից յոթում ապրում է ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ։