Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գույչժոու նահանգի Ժունցզյան շրջանում ուժեղ հեղեղումներ են տեղի ունեցել, հաղորդել է «Սինհուա»-ն՝ հղում կատարելով տեղի հեղեղումների դեմ պայքարի շտաբին։

Երեքշաբթի օրվանից ի վեր Ժունցզյան շրջանում տեղի է ունեցել վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումը, որի հետեւանքով մի քանի գետերում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։

Ջրի առավելագույն հոսքի արագությունը հասել է վայրկյանում 11 360 խորանարդ մետրի։

Շատ ցածրադիր տարածքներ հեղեղվել են, մի քանի գյուղերում զգալի վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, ինչի հետեւանքով դժվարացել է երթեւեկությունը, խափանվել են հաղորդակցությունները, իսկ բնակիչները հայտնվել են դժվարին իրավիճակում։

Այս պահին մարզկենտրոնում ջրի մակարդակը կրիտիկական մակարդակից ցածր է։ Ջանքեր են գործադրվել նաեւ ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու, համաճարակների բռնկումները կանխելու եւ տուժած տարածքներում ախտահանում իրականացնելու, աղետից հետո վերականգնման եւ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաեւ աղետի հետեւանքով մնացած մարդկանց որոնումները կազմակերպելու ուղղությամբ։