Ուրբաթ օրը Հարավային Կորեայում վեց ամերիկացի ձերբակալվել է բրնձով, փոքր չափերի Աստվածաշնչերով, 1 դոլարանոց թղթադրամներով և USB կրիչներով լցված 1600 պլաստիկ շշեր տեղափոխելու փորձի համար, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Կվանհվայի երկու ոստիկանների խոսքով՝ ամերիկացիները ձերբակալվել են Կվանհվա կղզում, նախքան շշերը ծովը նետելը, որպեսզի դրանք կարողանան Հյուսիսային Կորեա տեղափոխել։

Նրանք ասել են, որ ամերիկացիների նկատմամբ հետաքննություն է իրականացվում «Ավիացիոն անվտանգության կառավարման և աղետների կառավարման մասին» օրենքը խախտելու համար։

Ոստիկանությունը հրաժարվել է տրամադրել ամերիկացիների անձնական տվյալները՝ համաձայն գաղտնիության կանոնների։

Կվանհվայի ոստիկանությունը հայտարարել է, որ չի գտել USB կրիչների վրա եղածը։