Թուրքիան մտադիր է մինչև տարեվերջ ստորագրել միջազգային պայմանագրեր երկու նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ այն դեպքում, եթե ստանա մրցունակ գներով առաջարկներ, որոնք կհամապատասխանեն երկրի տեղայնացման նպատակներին, երեքշաբթի հայտարարել է էներգետիկ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Ստամբուլում կայացած ատոմակայանների վերաբերյալ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային նախագծերի բաժնի ժամանակավոր ղեկավար Սալիհ Սարին հայտարարել է, որ Սինոփում կառուցվելիք ատոմակայանը, ըստ սպասումների, կսկսի էլեկտրաէներգիա արտադրել մինչև 2035 թվականը, իսկ Թրակիայում կառուցվելիքը՝ դրանից անմիջապես հետո։

Թուրքիան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ Սինոպի նախատեսվող ատոմակայանի, իսկ Չինաստանի հետ՝ հյուսիսարևմտյան շրջանում մեկ այլ ատոմակայանի կառուցման շուրջ։ Սարին նշել է նաև, որ շարունակվում են կանոնակարգային փաստաթղթերի մշակումը, որոնք թույլ կտան մասնավոր սեկտորին ներդրումներ կատարել փոքր մոդուլային ռեակտորների (SMR) ոլորտում և նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում կավարտվի իրավական դաշտի ձևավորումը ։

Թուրքիան նախատեսում է նաև կառուցել նոր հետազոտական ռեակտոր՝ տեղական արդյունաբերությանը աջակցելու համար։ Այս պահին երկրում գործում են նմանատիպ երկու ռեակտորներ։