Ինչպես ժամանակին փորձեցին հանրությունը փոխարինել հանրային խորհրդով, այնպես էլ հիմա փորձում են էթիկան փոխարինել էթիկական հանձանժողովով: Այս մասին, այսօր` հունվարի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Միշտ փորձում ենք ստեղծել մարմիններ, որ հասկացությունները նենգափոխվեն: Իրական խնդիրներին լուծում տալու փոխարեն ստեղծվում են ինչ-որ բուտաֆորիկ համակարգեր»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:
Ավելին, նրա խոսքով, սա իմիտացիա է եւ եթե մինչ այս Հանրային խորհրդի միջոցով ներկայանում էինք որպես հանրային ազգ, հիմա էլ էթիկայի հանձնաժողովի միջոցով ներկայանում ենք որպես էթիկական ազգ:
«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը համոզված է, որ այդ հանձնաժողովներով մարդկանց հնարավոր չէ խաբել, որովհետեւ «մեր ազգը շատ լավ գիտի իր ներքին էթիկական եւ հանրային ռեսուրսը»:




























