Թրամփի հետ զրույցներից հետո կան բոլոր անհրաժեշտ քաղաքական ազդանշանները ռազմական օգնության վերսկսման վերաբերյալ, ըստ УНИАН գործակալության՝  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր գործընկերների հետ քննարկել ենք համապատասխան զենքի անհրաժեշտ փաթեթները Եվրոպայում, բայց առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում գնելու հնարավորությունը», - նշել է Զելենսկին։

«Դրական երկխոսություն ունենք Թրամփի հետ Patriot-ների վերաբերյալ՝ 10 համակարգերի և դրանց համար հրթիռների մատակարարման իմ խնդրանքի առնչությամբ», - ընդգծել է նա։

Ըստ նրա՝ Գերմանիան, Նորվեգիան և այլ գործընկերներ պատրաստ են վճարել դրանց համար։

«Ես նրանց (Գերմանիայի) հետ պայմանավորվածություններ ունեմ՝ երկու համակարգ, Նորվեգիան (...) պատրաստ է վճարել ևս մեկի համար», - նշել է Զելենսկին։