Մարդկային զոհերը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանգների նախագահի համար։ Կարևոր է նշել, որ, օրինակ, այս տարվա հունվարից ի վեր ռուսական կողմը կորցրել է 100 հազար զինվոր՝ ընդ որում՝ սպանված, բայց ոչ վիրավորված։ Ուկրաինական կողմում թվերն ավելի փոքր են, բայց դեռևս բավականին նշանակալի։ Նման տվյալներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ահա թե ինչու նախագահը չի սիրում պատերազմներ։ Նա պատերազմները համարում է փողի և կյանքի վատնում և ուզում է, որ դրանք դադարեցվեն։ Եվ նա կանի ամեն ինչ, որպեսզի վերջ դնի այս պատերազմին և ցանկացած այլ պատերազմի, որին կարող է վերջ դնել, ինչին ականատես եք եղել ավելի վաղ»։

Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Հասկանում ենք, որ նման բաները ժամանակ և համբերություն են պահանջում, բայց, իհարկե, մենք նաև դառնացած ենք հետագա առաջընթացի բացակայությունից։ Եվ հույս ունենք, որ այսօրվա իրադարձությունների և հետագա զարգացումների հիման վրա այս հարցում ավելի շատ պարզություն կստանանք Ռուսաստանի դիրքորոշման և առաջնահերթությունների վերաբերյալ, և կարող ենք առաջընթաց գրանցել։ Բայց դա հեշտ չէ», - նշել է  նա։