Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրվող պաշտպանական և ռազմական օգնության մեծ մասը երբեք չի դադարել և շարունակվում է նույն ժամանակացույցով, ինչ նախկինում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ցավոք, նախորդ որոշումը սխալ էր մեկնաբանվել։ Խոսքը մի քանի կոնկրետ տեսակի զինամթերքի վերանայմանն առնչվող դադարի մասին էր։
Սա տրամաբանական է, հատկապես այն երկարատև առճակատումից հետո, որը մենք տեսանք թե՛ Իսրայելը, թե՛ մեր սեփական բազաները պաշտպանելու հարցում։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է ըստ Կոնգրեսի հաստատած ժամանակացույցի»,- հավելել է Ռուբիոն։




























