Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին փոխարինելու ծրագրերը և ենթադրել, որ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ամեյայն հավանականությամբ, կդառնա նոր դեսպանը, ինչն, իր հերթին, կհանգեցնի կառավարությունում փոփոխությունների։ Դրա մասին հաղորդում է «Европейская правда»-ն:
«Եթե ես որոշեմ, իսկ դա կլինի մոտ ապագայում, որ մեր առանցքային դեսպանը կլինի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, դա, անշուշտ, կազդի Ուկրաինայի կառավարությունում լուրջ փոփոխությունների վրա», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ այժմ շատ կարևոր է Ուկրաինայի համար ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
«Մարդու համար անհրաժեշտ է ուժեղ լինել և գտնվել ամենակարևորի համատեքստում, իսկ դա Ուկրաինայի ամրապնդման համատեքստում է, առաջին հերթին՝ զենքի։ Հետևվաբար, իմ գաղափարներից մեկն այն է, որ դա կարող է լինել Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Այդ առումով դա մեծ ազդեցություն ունի կառավարության վրա»,- հավելել է նախագահը։




























