Մեկնաբանելով Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների զինաթափման հարցը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է. «Ես ցանկանում եմ, որ այսօր արված կարևոր քայլը՝ ուղղված մեր՝ ահաբեկչությունից զերծ Թուրքիայի նպատակին, նպաստի բարօրությանը:

Թող Բարձրյալը մեզ հնարավորություն ընձեռի հասնելու մեր նպատակներին այս ճանապարհին, որը մենք ընտրում ենք մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»։