Մոսկվայի համար Ուկրաինայում օտարերկրյա զորախմբերի տեղակայումն անընդունելի է։ Այդ հարցը չափազանց կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ եվրոպացիները հաշվի չեն առնում Ռուսաստանի դիրքորոշումը, և նման դիրքորոշումը առաջ մղելու նրանց համառությունը տեղավորվում է «ԵՄ-ում առկա հակառուսական և ռազմատենչ տրամադրությունների ընդհանուր շրջանակում»։
«Եվրոպան կարող էր հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն սկսել»,- նշել է նա։
Պեսկովը Գերմանիայի կանցլեր Մերցին Ռուսաստանի հետ առճակատման և Եվրոպայի ագրեսիվ մոբիլիզացիայի կատաղի ջատագով է անվանել։




























