Դուք ճիշտ եք, շատ պարբերականներ փակվել են, լրագրողներ հեռացել են, բայց մի մոռացեք, թե ինչ իրավիճակում ենք մենք։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ռազմական գրաքննության աննախադեպ ժամանակաշրջան է մեր երկրի համար։ Ի վերջո, պատերազմը տեղի է ունենում նաև տեղեկատվական դաշտում։ Եվ սխալ կլինի աչք փակել այն լրատվամիջոցների վրա, որոնք դիտավորյալ զբաղվում են Ռուսաստանին վարկաբեկելով։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս ռեժիմն ներկա պահին արդարացված է», - նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:




























