Եթովպիացի մարմնամարզիկը Մոսկվայի մեծ կրկեսում փորձի ժամանակ ընկել է վեց մետր բարձրությունից։ Նրան ցուցաբերվում է բժշկական օգնություն, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով կրկեսի մամուլի ծառայությանը։

Արտիստը կատարում էր հնարք Russian Swing ճոճանակի վրա և ընկել է ապահովագրական ներքնակի վրա։ Այնուհետև նա շարունակել է շարժումը, կրկին ընկել ներքնակի վրա և գլուխը հարվածել մանեժին։ 

Ըստ «Известия»-ի տեղեկությունների, տղամարդու մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ և ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք։ Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ 

Ըստ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնիի, ակրոբատն ընկել է բարդ հնարք կատարողին ապահովագրողի սխալի պատճառով։ 

«Երբ արտիստը մի քանի պտույտով բարդ հնարք է կատարում և ոտքերի վրա վայրէջք կատարում ապահովագրական ներքնակի վրա, երբեմն, իներցիայով, շարունակում է պտտվել, և ապահովագրողը հենց դրա համար է գտնվում մանեժում, որպեսզի իր մարմնով կանգնեցի այդ պտույտը», — գրել է Մոսկվայի մեծ կրկեսի տնօրենը Տելեգրամ-ալիքում։  Ըստ Զապաշնիի, պատասխանատուն բաց է թողել այդ պահը և չի ապահովագրել հնարքը կատարողին։