Ունենքգերիներ, որոնքմերօգնության կարիքնունեն. ունենք բենզինի պահեստի պայթյունի հետևանքով այրվածների ընտանիքներ, որոնքմինչևայսօրկարգավիճակ չունեն. ի՞նչէ սպասվում: Կառավարության շենքի մոտ, այսօր՝ հուլիսի 14–ին, արցախցիների հիմնախնդիրներին է անդրադարձել «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը:
Պողոսյանի համոզմամբ, Կառավարությունը փորձումէր անել այնպես, որ արցախցիները լքեն Հայաստանը, սակայն նշում է՝ արցախցին Հայաստանի Հանրապետության համար ներուժ է:
«Մեր ընտանիքները շատ մեծ փորձություններով են անցել։ Մեզ համար շատ դժվար է ամեն անգամ գալ, սեփական երկրից պահանջել սեփական իրավունքների պաշտպանություն», - ասել է Պողոսյանը:
Նա կոչ է արել համախմբվել, արցախցիներին չթողնել մենակ իրենց խնդիրների հետ և նրանց հարցը բարձրաձայնել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև միջազգային հարթակներում։
Ամփոփելով խոսքը«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամը շեշտել է՝ արցախցին մնալու է Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու է իր ընտանիքը, կառուցելու է իր տունը, ծնելու է իր զավակներին և տեր կանգնի իր իրավունքներին:
Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։




























