Էստոնիայի ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը զարգացնում են ինքնավար ռոբոտացված նավի մշակման ծրագրերը, որը պարեկություն կիրականացնի Ռուսաստանի հետ արևելյան սահմանին։ Սահմանի մեծ մասն անցնում է գետերով։ Այս մասին հայտնում է ERR-ը։
Ռոբոտացված նավը կարող է շահագործման հանձնվել երկու տարվա ընթացքում։ Այն կհագեցվի հսկողության համակարգերով։ Այն կարող է նաև օգտագործել արհեստական բանականություն։
Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ ավելի քան մեկ միլիոն եվրոյի չափով և հանդիսանում է Էստոնիայի ֆինանսների նախարարության կողմից աջակցվող ավելի լայն նորարարական նախաձեռնության մի մասը։





























