Հունվարի 16-ին` ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 33ա շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Տանն անօգնական վիճակում հայտնաբերվել է 68-ամյա Ռ. Սահակյանը եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























