ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 131 մարդ։ Գետերի վարարումը շարունակվում է հորդառատ անձրևների պատճառով։ Այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը։

«Ամբողջ նահանգում զոհվել է 131 մարդ,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով,- Ես նաև պետք է ձեզ տեղեկացնեմ, որ այսօր և վաղը եղանակային պայմանների պատճառով գետերի վարարումը կշարունակվի և նախկինում չտուժած շրջանները դժվարությունների կհանդիպեն»։ Ավելի վաղ ABC News հեռուստաալիքը հայտնել է 129 զոհի մասին։

Նահանգապետը հավելել է, որ 97 մարդ համարվում է անհայտ կորած։ Էբոթը նաև հայտարարել է հուլիսի վերջին Տեխասի օրենսդիր ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին, որը կլինի աղետի պատճառները և տարերային աղետից տուժածների շրջանում բարձր մահացությունը հետաքննելու նպատակով։ Նահանգապետի խոսքով՝ ամերիկյան հանրության մտահոգությունը պայմանավորված է «Քերր շրջանում (տարերային աղետի էպիկենտրոնում) ջրհեղեղի մասին նախազգուշացնող շչակների անբավարար քանակով և Ազգային օդերևութաբանական ծառայությունում անձնակազմի պակասով»։