Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի Բեքաա հովտում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի ռազմական ճամբարներին

։

«Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ահաբեկչական թիրախների։ Հարվածների ընթացքում թիրախավորվել են «Ռադվան» ուժերի ճամբարները, որտեղ հայտնաբերվել են զինյալներ և զենքի պահեստավորման համար օգտագործվող պահեստներ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իսրայելական զինվորականների տվյալներով՝ «հարձակման են ենթարկվել այն ռազմական ճամբարները, որոնք «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվել են զինվորների մարզումների և Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նախապատրաստության համար»։ «Մարզումների և նախապատրաստության շրջանակներում արմատականներն իրականացրել են կրակային վարժանքներ և զենքի տարբեր տեսակների օգտագործման ուսուցումներ», - հավելել են մամուլի ծառայությունից։

«Գերատեսչությունում նշել են, որ «հարձակման ենթարկված օբյեկտներում զենքի պահպանումը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կոպիտ ձևով խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև [զինադադարի մասին] պայմանավորվածությունները»։ ՑԱԽԱԼ-ը «կշարունակի ձեռնարկել գործողություններ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ներուժի վերականգնումը կանխելու համար», - հավաստիացրել են զինվորականները։