NHK-ն հայտնում է, որ Ճապոնիայի Հոկայդո կղզու Ֆուկուսիմա քաղաքում արջը հոշոտել է թերթ առաքող 52-ամյա տղամարդու։

Թփերի մեջ հայտնաբերվել է մի տղամարդու մարմին՝ ճանկերի բազմաթիվ հետքերով։ Կենդանին մինչ այժմ չի հայտնաբերվել։ Մինչ որոնողական աշխատանքների ավարտը՝ Ֆուկուսիմայի փողոցներում իրականացվում է շուրջօրյա պարեկություն։ Ակատեսներից մեկը պատմել է, որ կենդանուն տեսել է տարրական դպրոցի շենքի մոտ։ Այժմ երեխաներին դպրոց տանում են միայն տրանսպորտով։

Հուլիսի 14-ին՝ հոշոտված տղամարդու մահվան վայրից 400 մետր հեռավորության վրա, արջի ներկայության հետքեր են հայտնաբերվել։ Կենդանին վնասել է աղբի պահեստավորման համար նախատեսված ամբարի դուռը և աղբը շուրջը թափել։

Քաղաքում նախազգուշացում է արվել՝ գիշատչի հետ փողոցում բախվելու վտանգի վերաբերյալ։ Արջի հարձակման վտանգի պատճառով խանութները սկսել են փակվել մեկ ժամ շուտ, քանի որ այս կենդանիներն առավել ակտիվ են վաղ առավոտյան և ուշ երեկոյան։ Բնակիչներին կոչ է արվում աղբը չթողնել դրսում և հնարավորության դեպքում մութ ժամերին մնալ տանը։