Իսլանդիայի Ռեյկյանեշ թերակղզում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել, հայտնում է երկրի օդերևութաբանական ծառայությունը։
«Սունդհնուկսգիգար խառնարանային կույտում ժայթքում է սկսվել», - ասվում է Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ժայթքման հետևանքով առաջացած ճաքը ձգվում է մոտ մեկ կիլոմետր։ Լավան շարժվում է հարավ-արևելք, բայց չի մոտեցել ենթակառուցվածքներին։




























