«Гуляй, Питер» Telegram ալիքը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվել շոգի պատճառով։
«Մերսեդեսը բռնկվել է Մեծ Օբուխովի կամրջի վրա՝ չդիմանալով անոմալ շոգին»,— ասվում է հաղորդագրության մեջ։
Ականատեսները տեսանկարահանել են դեպքը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ մարում բռնկված օտարերկրյա մեքենան։ Տեսանյութում նաև նկատելի է, որ կրակը պատել է միայն շարժիչի կափարիչը։




























