Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներ է հասցրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։

Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում սպանվել է առնվազն 61 մարդ։ Անկլավի հյուսիսում գտնվող Շաթի փախստականների ճամբարի վրա օդային հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում օգնության բաշխման կետի վրա հարվածի ժամանակ 2 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Բաշխման կետը պատկանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից կառավարվող Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին (GHF)։