Բրյուսելում Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Ֆարսին Աղաբեկյանը հայտարարել է, որ Իսրայելը գործողություններ է իրականացնում՝ ուղղված Երուսաղեմի և նրա սուրբ վայրերի բռնակցմանն ու հուդայականացմանը։
Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների և Եվրամիության հարավային շրջանում գտնվող երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։




























