Երեկ՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 2 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: