Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մինաս Վ.-ն իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով, որը շահագործվում է հեղուկ գազ տեղափոխելու համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Սևանի թունելի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով երկաթե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: