Անհայտ զինյալները հարձակում են գործել Սիրիայի հարավում գտնվող Էս-Սուվեյդա նահանգի Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցու վրա, որտեղ դեռևս շարունակվում է դրուզ լեռնականների և բեդուինների ցեղերի միջև կոնֆլիկտը։
Elnashra լրատվական պորտալը հայտնում է, որ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր բնակավայրի եկեղեցի և ջարդեր կազմակերպել, այնուհետև փորձել է հրկիզել ներքին տարածքները։ Դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի վերցրել տաճարի պղծման համար։
Հունիսի 22-ին Դամասկոսի Սուրբ Եղիա մարգարեի տաճարում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել է 25 ծխական, իսկ 52-ը վիրավորվել են։




























