Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Al Watan թերթը։
Al Watan թերթի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով՝ Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբի տեղակայման շրջանում։
Sham TV հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ ներկայումս ծուխ է բարձրանում Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Օմայաների հրապարակի վրա, որտեղ, ի թիվս այլ շենքերի, գտնվում է նաև հանրապետության պաշտպանության նախարարության շենքը։





























