Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը «Ամերիկացիները Արցախի համար»-ը (Americans for Artsakh) միջոցառում է անցկացրել Հայաստանի եւ Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը եւ հանրապետությունում առկա իրավիճակը:

Միջոցառման ընթացքում նշվել է, որ Կովկասը զգալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում եւ շատ կարեւոր է, որ հանրությունը մանրամասն տեղեկացված լինի Արցախի մասին՝ օգնելու նրան՝ պահպանել իր հզորությունն ու ինքնությունը:

«Ամերիկացիները Արցախի համար»-ի գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը ներկաներին տեղեկացրել է կազմակերպության ծրագրերի մասին՝ նկատելով, որ ԼՂՀ-ում վերապատրաստման դասընթացներ են անցկացվելու կառավարական կառույցների աշխատակիցների, երիտասարդ առաջնորդների եւ այլ խմբերի համար: